Կաղարծի համայնքում ավտոմեքենան մնացել է առատ ձյան հետևանքով փլուզված ծածկի տակ

Կաղարծի համայնքում ավտոմեքենան մնացել է առատ ձյան հետևանքով փլուզված ծածկի տակ

Մարտի 19-ին ժամը 10:03-ին Մարտունու շրջանի ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Կաղարծի  համայնքի բնակիչին պատկանող «Nissan tida» մակնիշի ավտոմեքենան մնացել է առատ ձյան հետևանքով փլուզված ծածկի տակ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։


Ահազանգը ստանալուն պես Մարտունու հրշեջ փրկարար մասի անձնակազմը մեկնել է կանչի վայր, սակայն առատ ձյան և մերկասառույցի պատճառով դեպքի վայրին մոտենալ չեն կարողացել: Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո Մարտունու շրջանի հրշեջ փրկարար մասից Կաղարծի համայնքի տարածք է մեկնել երկրորդ մարտական հաշվարկը, սակայն ձնառատության պատճառով փրկարաներին միայն ոտքով է հաջողվել հասնել կանչի վայր:
Տեղում պարզվել է, որ միայն հատուկ տեխնիկայի միջոցով է հնարավոր օգնություն ցուցաբերել: Աշխատանքներին ներգրավվել է նաև «Վարանդաշին» ՓԲԸ-ին պատկանող տրակտորը։

Համատեղ աշխատանքի արդյունքում բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն՝ մեքենան հանվել է փլուզված ծածկոցի փլատակներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում