Էկոնոմիկայի նախարարությունը փորձագիտական հետազոտություն կիրականացնի կահույքի արտադրության ոլորտում

Էկոնոմիկայի նախարարությունը փորձագիտական հետազոտություն կիրականացնի կահույքի արտադրության ոլորտում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդիպել է կահույքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Հանդիպման նպատակն է եղել նախարարության արդյունաբերության զարգացման` մասնավորապես գերակա ոլորտային թեթև արդյունաբերության աջակցման ծրագրերի շրջանակներում ուսումնասիրել ոլորտը, վերհանել առկա խնդիրները և աջակցել՝ հնարավոր լուծումների և ոլորտի զարգացման ծրագրերի մշակման միջոցով:

Առաջիկա երկու ամիսների ընթացքում նախատեսվում է անցկացնել ոլորտի փորձագիտական հետազոտություն` հիմնված արտադրամասերում անհատական այցերի, արտադրողների հետ անհատական քննարկումների, տեղեկատվության հավաքագրման և միջազգային լավագույն փորձի վրա:

Էկոնոմիկայի նախարարությունը ծրագիրը իրականացնում է Գերմանիայի միջազգային համագոործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, որի նպատակն է մշակել ոլորտի խթանմանն ուղղված ռազմավարական ծրագիր և արդյունքում բարելավել կահույքի արտադրանքի ոլորտի կայուն տնտեսական զարգացման պայմանները և աջակցել ներառական աճին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում