Հունաստանի վարչապետը հնարավոր է համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումը

Հունաստանի վարչապետը հնարավոր է համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կարծում է, որ ԵՄ առանձին երկրներ կարող են մեղմել հակառուսական պատժամիջոցների 6-րդ փաթեթի վերաբերյալ իրենց առարկությունները՝ ներառյալ Ռուսաստանից ԵՄ նավթի և նավթամթերքի արտահանման արգելքը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եվրոպական խորհրդի արտահերթ գագաթնաժողովում մեզ մտահոգող առաջին հարցը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթն է: Ես կարծում եմ, որ մենք մոտ ենք համաձայնության հասնելուն, որը կներառի պատժամիջոցներ, այդ թվում, դեպի Եվրոպա Ռուսաստանից նավթի և նավթամթերքի արտահանման արգելք։ Կարծում եմ, որ անդամ պետությունների առանձին առարկությունները կարող են մեղմվել ի վերջո ցանկալի արդյունքի հասնելու համար»,-ասել է Հունաստանի վարչապետը։

Նրա խոսքով, քննարկվելու են նաեւ էներգետիկ խնդիրները, էներգակիրների շուկայում թանկացումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում