Իրանը հավանության է արժանացրել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը
Իրանի իշխանությունները հավանության են արժանացրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը և մտադիր են առաջիկայում սկսել դեղամիջոցի արտադրությունը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում:
«Կցանկանայի տեղեկացնել, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը նախօրեին նույնպես գրանցվել է Իրանում, այն հաստատվել է մեր սանիտարական հարցերով զբաղվող իշխանությունների կողմից: Եվ մոտ ապագայում, հուսով ենք, որ կկարողանանք գնել այն, ինչպես նաև անցնել համատեղ արտադրության»,- հայտարարել է Զարիֆը:
«Սպուտնիկ V» պատվաստանյութը, որը մշակել է Գամալեայի անվան միկրոկենսաբանության և համաճարակաբանության ազգային հետազոտական կենտրոնը, Ռուսաստանում գրանցվել է անցյալ տարվա օգոստոսին: Կենտրոնի տվյալներով՝ պատվաստանյութը ձեռք բերելու հայտ են ներկայացրել ավելի քան 50 երկիր:
Կարծիքներ