Կիևի ռեժիմը հոգեվարքի մեջ է․ Լավրով
Կիևի ռեժիմը հոգեվարքի մեջ է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմուտքը մոլագար համառությամբ Ուկրաինային դրդում է շարունակել զինված դիմակայությունը։ Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը խոչընդոտում է Արևմուտքի աջակցությունը Կիևի ռեժիմին։ Ռուսաստանի Դաշնությունը հատուկ գործողություն է սկսել ոչ թե Ուկրաինայի կամ ուկրաինացի ժողովրդի, այլ Կիևի հանցավոր վարչակարգի դեմ»,- հայտարարել է Լավրովը։
Նրա խոսքով՝ «Արևմուտքն Ուկրաինայում իր համար շահավետ բիզնես-նախագիծ է իրականացնում, իսկ Բայդենը և բրիտանական ղեկավարությունն Ուկրաինային աջակցությունն ընդդեմ Ռուսաստանի համարում են «գերազանց ներդրում»։
«Արևմուտքն Ուկրաինայում ցինիկաբար պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, որին ցանկանում է «իր տեղը դնել»։ Կիևն անխնա և միտումնավոր խոցում է Ռուսաստանում գտնվող զուտ քաղաքացիական թիրախները՝ արևմտյան զենքերով։ Կիևի իշխանությունները վերավաճառում են արևմտյան զենքերի մի մասը սև շուկայում, դժվար է պատկերացնել, որ դա տեղի է ունենում առանց արևմտյան գործարարների իմացության»,- նշել է նա։
Լավրովը նշել է, որ եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, ապա հարյուր հազարավոր կյանքեր կփրկվեն։
Կարծիքներ