Հոնկոնգում հյուրանոցը ազգային անվտանգության ծառայության գրասենյակի են վերածել

Հոնկոնգում հյուրանոցը ազգային անվտանգության ծառայության գրասենյակի են վերածել

Չինաստանի իշխանությունները Հոնկոնգում ազգային անվտանգության ծառայության նոր գրասենյակը տեղակայել են քաղաքի հյուրանոցներից մեկում և այն պետական կառույցի նստավայրի վերածել:

Ինչպես հայտնում է Reuters-ը, գրասենյակը պետք է հետևի, որ տեղի իշխանությունները խստորեն պահպանեն ազգային անվտանգության վերաբերյալ նոր օրենքը դրույթներն ու թույլ չտան անջատողական կոչերով հավաքների, միջոցառումների անցկացումը:

Չինաստանի իշխանությունների կողմից հունիսի վերջին ընդունված ազգային անվտանգության նոր օրենքն ուժի մեջ է մտել հունիսի 30-ից: Դրա համաձայն՝ ցանկացած անջատողական հավաքի անցկացում, որի ժամանակ Հոնկոնգ քաղաքի անկախացման հրապարակային կոչեր կհնչեն կամ կցուցադրվեն, կդիտվի որպես ընդունված օրենքի խախտում:

Միացյալ Նահանգները դեմ էր արտահայտվել նման օրենքի ընդունմանը՝ պնդելով, որ խախտում է Հոնկոնգի ինքնավարության իրավունքներն ու ազատությունները: Դրա հետևանքով Վաշինգտոնը որոշում է կայացրել դադարեցնել ռազմական տեխնիկայի և երկակի նշանակության (այդ թվում՝ ռազմական) սարքավորումների մատակարարումը Հոնկոնգ՝ անթույլատրելի համարելով, որ դրանք հանկարծ հայտնվեն Չինաստանի զինված ուժերի վերահսկողության տակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում