Գերմանիան Ուկրաինային 200 մլն եվրո կհատկացնի ներքին փախստականներին աջակցելու ծրագրի համար

Գերմանիան Ուկրաինային 200 մլն եվրո կհատկացնի ներքին փախստականներին աջակցելու ծրագրի համար

Գերմանիան Ուկրաինային 200 միլիոն եվրոյի չափով նոր ֆինանսական օգնություն կհատկացնի, հայտարարել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն կիրակի օրը Funke մեդիա խմբին տված հարցազրույցում։

«Մեր նոր օգնության զգալի մասը պետք է ուղղվի Ուկրաինայի կառավարության ծրագրին՝ աջակցելու ներքին տեղահանվածներին», - ասել է նա։

Կիրակի օրը Բեռլին կայցելի Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։ «Ես կխոսեմ վարչապետի հետ, թե ինչպես մենք դեռ կարող ենք աջակցել Ուկրաինայի կառավարությանը փախստականներին մատակարարելու հարցում: Խոսքը բնակարանի, ջերմության, հագուստի և բժշկական պարագաների տրամադրման մասին է», - ասել է Շուլցեն։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում