Ուկրաինական Խերսոն նավահանգստում թուրքական նավ է խոցվել

Ուկրաինական Խերսոն նավահանգստում թուրքական նավ է խոցվել

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ ռուսական ուժերը խոցել են Ուկրաինայի Խերսոն նավահանգստում գտնվող թուրքական Tuzla անվամբ  նավը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում  է denizhaber.com-ը:

Նշվում է, որ նավը Խերսոն նավահանգստում է գտնվում շուրջ մեկ տարի՝ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները սկսելուց ի վեր:

Նավի խոցման հետևանքով տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում