Նիկոլ Փաշինյանը նախարարներ Դավիթ Տոնոյանի և Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս:
Վարչապետը շրջայց է կատարել «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում՝ ծանոթացել արտադրական գործընթացին: Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։
Կարծիքներ