Սահմանն ու Երևանը 2 տարբեր Հայաստան են. Դանիելյանը գիշերն անցկացրել է դիրքերում

Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ երեկվանից մինչև այսօր լուսաբաց գտնվել ենք դիրքերում: Մեր տղաները ուժեղ են, հզոր, անկոտրում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ նշելով, որ մեր պաշտպանները կատաղի ոգով երեկ հետ են մղել թշնամու ագրեսիան, պաշտպանել գյուղը և բոլորին:
«Գիշերվա ընթացքում և այս պահին որևէ էական խախտում չի եղել:
Երեկ երեկոյան շփվել եմ նաև բնակիչների հետ, երիտասարդների հետ: Սահմանը ու Երևանը երկու տարբեր Հայաստան են: Այդ «Հայաստանները» իրար շատ ասելիք ունեն` միասնական պայքարով պիտի պահենք մեր Հայրենիքը:
Չթողեք վախը և խուճապը ձեզ հաղթի: Մենք ուժեղ ենք»,-գրել է Դանիելյանը:
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Ադրբեջանական սադրանքի հետևանով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր:
Ադրբեջանական կողմն ունի 8 զոհ և 10 վիրավոր:
Կարծիքներ