ԵԽ բանաձևը ոչ միայն քաղաքական, այլև պատմական իրադարձությունները ճշգրտորեն նկարագող փաստաթուղթ է. Արման Եղոյան
Եվրոպական խորհրդարանի՝ «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձևը ոչ միայն քաղաքական բանաձև է, այլև կարող է ծառայել որպես պատմական իրադարձությունները ճշգրտորեն նկարագող փաստաթուղթ:
Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի՝ Բաքվի դեմ նոր բանաձևին:
Ինչու են բանաձևում միավորվել Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումները և Հայաստանի հետ հարաբերությունները՝ Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան, Եղոյանն ասաց միավորվել են, քանի որ ԵՄ-ն այդ 2 հատվածում էլ բարձրաձայնման արժանի խնդիրներ է տեսել:
«Նախ Ադրբեջանի ներքին խնդիրները, մարդու իրավուքի, ազատությունների վերաբերյալ առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է, և արդեն քանի տարի է դրանց ավելացել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցը, որովհետև ԵՄ-ի հետաքրքրությունը մեր տարածաշրջանով որոշակիորեն աճել է: Ըստ էության, այն վարքագիծը, որը դրսևորում է Ադրբեջանը, հակասության մեջ է մտնում ԵՄ հետաքրքրությունների և շահերի հետ»,- ասաց Արման Եղոյանը:
Կարծիքներ