Հայաստանում ընտրովի արդարադատությունը վաղուց պատմություն է․ ՔԿ նախագահ

Հայաստանում ընտրովի արդարադատությունը վաղուց պատմություն է․ ՔԿ նախագահ

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը չի կիսում այն կարծիքները, թե Հայաստանում ընտրովի արդարադատություն կա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՔԿ նախագահն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Եթե Հայաստանի Հանրապետությունում երբևէ եղել է ընտրովի արդարադատություն, դա վաղուց պատմություն է»,- շեշտեց Քյարամյանը։

Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը և ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրել է հարցաքննության։

«Այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև կան քրեական վարույթներ, որոնց քննությունը հրապարակման ենթակա չէ»,- ասաց Քյարամյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում