Երևանի նոր 171 ավտոբուսների համար վարորդներ են անհրաժեշտ․ քաղաքապետարանը մանրամասներ է հայտնում
Արդեն իսկ Երևանում գտնվող 171 նոր ավտոբուսների համար վարորդներ են անհրաժեշտ, այս մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Վերջինս խնդրեց բարձրաձայնել՝ ինչ աշխատանք է և ինչ աշխատավարձ է ենթադրում։ Քաղաքապետին զեկուցեցին, որ 171 ավտոբուսների համար անհրաժեշտ են 342 վարորդներ՝ D կարգի, 2 տարի աշխատանքային փորձով, աշխատավարձը փոքր ավտոբուսների դեպքում 420.000 դրամ է, մեծ ավտոբուսների դեպքում՝ 500.000 դրամ։
Աշխատանքը 14-օրյա գրաֆիկով է՝ օրումեջ։
Կարծիքներ