Չինաստան-ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի թիմն անցկացրել է բարձր մակարդակի առաջին հանդիպումը
Չինաստան-ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի համագործակցության աշխատանքային խումբը բարձր մակարդակի իր առաջին հանդիպումն է անցկացրել ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը ։
Հանդիպմանը մասնակցել են Չինաստանի և ԱՄՆ-ի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Կողմերը քննարկել են վերահսկվող նյութերի ցանկի համաձայնեցման, գործերի լուծման գործում համագործակցության, տեխնիկական շփումների, առցանց տարածքում դեղերի գովազդի վերացմանն ուղղված համատեղ ջանքերի արդյունքները։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել իրենց հուզող հարցերի շուրջ, մի շարք առաջարկություններ են ներկայացրել ընդհանուր քննարկման և ճշգրտել համագործակցության հետագա ուղղությունը։
Կարծիքներ