Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Եվա Քայլին հեռացվել է կուսակցությունից՝ կոռուպցիայի հետաքննության պատճառով

Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա Քայլին հեռացվել է հունական PASOK՝ «Փոփոխության շարժում» կուսակցությունից՝ Բելգիայում եվրոպացի պաշտոնյաների կոռուպցիայի հետաքննության պատճառով։ Այս մասին ուրբաթ երեկոյան հաղորդում է AMNA գործակալությունը
Գործակալության տվյալներով՝ Քայլին կուսակցությունից հեռացվել է կուսակցության նախագահ Նիկոս Անդրուլակիսի որոշմամբ՝ «վերջին իրադարձություններից և բելգիական իշխանությունների կողմից եվրոպացի պաշտոնյաների կոռուպցիայի հետաքննությունից հետո»։
Գործակալությունը նշել է, որ Քայլին բերման են ենթարկել Բելգիայի իշխանություններին բացատրություններ տալու համար, հավանաբար կալանավորվել է նաև նրա ամուսինը՝ Ֆրանչեսկո Ջորջին։ Նույն տեղեկությունների համաձայն, Բելգիայի իշխանությունների հետաքննությունը վերաբերում է եվրոպացի պաշտոնյաների լայն շրջանակին, քանի որ իշխանությունները «կասկածում էին, որ Պարսից ծոցի երկրներից մեկը ազդել է Եվրախորհրդարանի ֆինանսական և քաղաքական որոշումների վրա՝ վճարելով զգալի գումարներ կամ առաջարկելով զգալի նվերներ քաղաքական պաշտոններ կամ նշանակալի ռազմավարական պաշտոններ զբաղեցնող երրորդ անձանց»:
Կարծիքներ