ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի տանն ԱԱԾ-ն խուզարկություն է կատարում

ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի տանն ԱԱԾ-ն խուզարկություն է կատարում

Այս պահին Հատուկ նշանակության վաշտը խուզարկություն է անցկացնում ՀՅԴ ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի տանը: Այս մասին գրում է Հայկական ժամանակ-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի 2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ-ի բնակության վայրում իրականացվել էր խուզարկություն և հայտնաբերվել էին ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ:

Խուզարկություններ էին կատարվել ՀՅԴ կուսակցության Արմավիրի մարզում տեղակայված մի շարք գրասենյակներում, ինչպես նաև նույն մարզային կառույցի տասնյակից ավելի անդամների, այդ թվում՝ գրասենյակների համակարգողների և նախընտրական քարոզարշավներում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց բնակարաններում: Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ցուցակներ, այդ թվում՝ գումարային նշումներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում