Հոկտեմբերի 30-ին, ժամը 11.00-ից մինչև 16.00-ն Էջմիածնում որոշ ճանապարհներ փակ են լինելու

Հոկտեմբերի 30-ին, ժամը 11.00-ից մինչև 16.00-ն  Էջմիածնում որոշ ճանապարհներ փակ են լինելու

Արմավիրի մարզպետարանից հայտնումմ են, որ հոկտեմբերի 30-ին, Երևան-Էջմիածին ճանապարհին անցկացվելիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքով պայմանավորված, ժամը 11.00-ից մինչև 16.00-ն փակ են լինելու.

Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակից դեպի Երևան քաղաք տանող ճանապարհահատվածը,
Փարաքար գյուղի Երևանյան - Ի. Գասպարյան փողոցների խաչմերուկը:
Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակի և Մաշտոց փողոցի երթևեկությունը երկկողմանի դադարեցվելու է:

Երևան քաղաքից դեպի Էջմիածին տանող ճանապարհահատվածում երթևեկությունը կազմակերպվելու է երկկողմանի ճանապարհահատվածի միայն մեկ ուղղությամբ՝ հանդիպակաց գոտիով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում