725 000 դոլար. ԱՄՆ-ում փոքր «քաղաք» է վաճառքի հանվել

ԱՄՆ Թենեսի նահանգում մի ամբողջ «քաղաք» է վաճառքի հանվել, գրում է fox17.com-ը՝ մանրամասնելով, որ խոսքը չափազանց փոքր «քաղաքի» մասին է:
Ուոթեր Վելին գտնվում է Մորի շրջանում: Այն հնարավոր է գնել 725 000 դոլարով:
«Քաղաքում» կա նախքան 1900թ. կառուցված չորս խանութ, պահեստ և մի տուն, որը գտնվում է գետի ափին:
Դրա ընդհանուր մակերեսը 28328 քմ է:
Կարծիքներ