Եվրոպայի առաջնությանը կմասնակցենք մրցունակ թիմով. Վազգեն Բադալյան

Եվրոպայի առաջնությանը կմասնակցենք մրցունակ թիմով. Վազգեն Բադալյան

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանն ամփոփեց առաջնության արդյունքները:

«Ինձ համար եզրափակիչները ոգևորիչ էին: Ի սկզբանե մեծ սպասելիքները չունեի 147 մասնակիցներից, սակայն բոլորը լավ նախապատրաստվել էին: Որոշ քաշային կարգերում անունների փոփոխություն եղավ: Պատանիների շարքում էլ լավ մարզիկներ ունենք, որոնք կհամալրեն երիտասարդական ընտրանու կազմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ զրույցում ասաց Բադալյանը:

Մասնագետի խոսքով` երիտասարդները շատ քիչ ժամանակ ունեն մինչ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը և նախապատրաստական շրջանում էլ թիմը միջազգային մրցաշարի կմասնակցի Ռումինիայում և ընկերական մենամարտեր կունենա Վրաստանի հավաքականի հետ:

«Կարծում եմ, Եվրոպայի առաջնությանը կմասնակցենք մրցունակ թիմով»,-շեշտեց գլխավոր մարզիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում