ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստել են 65 տարեկանից բարձր քաղաքացիների գրեթե 75 տոկոսին. Բայդեն
ԱՄՆ-ի իշխանություններին հաջողվել Է արագացնել նոր կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման գործընթացը, պատվաստումներ են արել 65 տարեկանից բարձր քաղաքացիների արդեն գրեթե 75 տոկոսին: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների ESPN հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում, որը եթեր Է դուրս եկել մարտի 31-ին:
Ինչպես նշել Է ԱՄՆ-ի ղեկավարը, երկրում մոտ են այն բանին, որ «պատվաստված լինի 65 տարեկանից բարձր մարդկանց 75 տոկոսը՝ բնակչության առավել խոցելի մասը»: Նա արձանագրել Է, որ վարակի տարածման արագությունն այդ առնչությամբ պետք Է «զգալիորեն նվազի»:
Բայդենն ուշադրությունը բեւեռել Է այն բանի վրա, որ իր վարչակազմը մի քանի հազարով ավելացրել Է այն աշխատակիցների հաստիքակազմը, որոնք բնակչության պատվաստում են կատարում երկրում, ինչպես նաեւ լրացուցիչ կենտրոններ Է բացել դրա համար:
Բայդենը քննադատել Է ԱՄՆ-ի այն նահանգների իշխանություններին, որոնք, նրա կարծիքով, չափազանց արագ են վերացնում համավարակի ատճառով սահմանվանծ սանիտարական սահմանափակումները:
«Ես չեմ հասկանում՝ ինչու մենք չենք ղեկավարվում գիտական տվյալներով»,- ընդգծել Է Միացյալ Նահանգների ղեկավարը: ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30,4 միլիոն դեպք, մահացել Է 552 038 մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով Էլ զբաղեցնում Է առաջին տեղն աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ