Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները
Ռուսաստանում սեպտեմբերի 17-ից 19-ը կանցկացվեն Պետդումայի եռօրյա ընտրություններ: Առաջին ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան 8:00-ին (Մոսկվայի ժամանակով 23:00-ին) Չուկոտկայում և Կամչատկայում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Պետդումայի ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 14 կուսակցությունների ցուցակները՝ ընդհանուր 3 812 թեկնածուներով: Նրանցից բացի, ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են 2020 թեկնածուներ՝ միամանդատ ընտրաշրջաններում: Նրանցից 10-ն ինքնաառաջադրված են, մնացածը ներկայացնում են կուսակցությունները: Օրենսդիր ժողովների ընտրություններ կանցկացվեն 39 մարզերում, իսկ մարզերի ղեկավարների ուղղակի ընտրություններ` 9 մարզում:
Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հավանության է արժանացել լիտվացի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսի զեկույցը Ռուսաստանի հետ սառը պատերազմի վերաբերյալ, որը ներառում է Մոսկվայի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերանայում և ընտրությունների արդյունքները չճանաչելու պատրաստակամություն:
Ռուսաստանի խորհրդարանը պատասխանել է, որ այս սրացումը հրահրել են եվրոպական «երիտասարդ» պետությունները, և Մոսկվայի հետ համագործակցությամբ հետաքրքրված երկրները չեն ենթարկվի այս փաստաթղթին: Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան ասել է, որ այս ամենը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու ևս մեկ փորձ է և հիշեցրել, որ Ռուսաստանն անում է հնարավորը՝ երկրում ընտրությունների օրինականությունն ապահովելու համար:
Կարծիքներ