Թուրքիայի և ԵՄ-ի միջև տեղի կունենա «Քաղաքական երկխոսության» նիստ
Այսօր՝ մայիսի 31-ին, քաղաքական ղեկավարների մակարդակով Անկարայում կկայանա Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև «Քաղաքական երկխոսության» նիստը։ Այդ մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ նիստին Թուրքիայի պատվիրակությունը գլխավորելու է արտաքին գործերի փոխնախարարներ Ֆարուք Քայմաքջըն և Սեդաթ Օնալը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորա Բենավենտեն։
Հանդիպումների ընթացքում մտքեր կփոխանակվեն Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ։
Կարծիքներ