Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխվեց Պորտուգալիա
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» հանդիպումը տեղափոխվել է Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Դրագյո» մարզադաշտ: Այս մասին ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Հանդիպումը պետք է կայանար Ստամբուլի «Աթաթուրք» մարզադաշտում: Սակայն երկրում կորոնավիրուսի բռնկումից հետո ՈւԵՖԱ-ն սկսեց քննարկել եվրագավաթային գլխավոր մրցաշարի որոշիչ հանդիպումը այլ երկիր տեղափոխելու տարբերակը: Մասնավորապես նշվում էր, որ խաղը կարող է տեղի ունենալ Անգլիայում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈւԵՖԱ-ն և Բրիտանիայի կառավարությունը քննարկում են եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու հնարավորությունը, քանի որ Թուրքիան ընդգրկված է երկրների կարմիր ցուցակում, որտեղից վերադառնալիս պահանջվում է պարտադիր կարանտին:
Կարծիքներ