Միխայիլ Միշուստինը կարևորեց Միության բոլոր տեսակի ապրանքների մակնշումը

Միխայիլ Միշուստինը կարևորեց Միության բոլոր տեսակի ապրանքների մակնշումը

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել՝ բացառելու Միասնական շուկայում ստվերային սխեմաների աշխատանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին իր ելույթում Միշուստինը նշեց, որ վերջին տարիների փորձը ցույց է տվել ապօրինի ապրանքների դեմ պայքարի գործուն մեխանիզմներից մեկը՝ ապրանքների  մակնշումն է։

Միշուստինը շնորհակալություն հայտնեց գործընկերներին Եվրասիական տնտեսական միության գործունեության նման հեռանկարային ուղղությանը աջակցելու համար։

«Այսօր մակնշում են կոշիկները, օծանելիքները, անվադողերը,տեսախցիկները, թեթեւ արդյունաբերության ապրանքները, առանձին տեսակների կաթնամթերքը, որոշում է կայացվել շշալցված ջրի փուլային մակնշման մասին»,- ընդգծեց Միշուստինը։

ՌԴ վարչապետի կարծիքով՝ նման մեխանիզմի ընդլայնումը անհրաժեշտ է նաև ապրանքների այլ խմբերի համար։ 

«Դա թույլ կտա ուժեղացնել վերահսկողությունը արտադրանքի շրջանառության նկատմամբ եւ պայքարել «հնգյակի» տարածքում կոնտրաֆակտի դեմ, կօգնի «սպիտակեցնել» շուկան»,- եզրափակեց Միշուստինը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում