Բեռլինի հյուրանոցներից մեկում պայթել է մեկ միլիոն լիտր ծավալով հսկա ակվարիում, որում մոտ 1,5 հազար ձուկ է եղել

Բեռլինի ոստիկանությունը հայտարարել է, որ կասկածյալների չի փնտրում Գերմանիայի մայրաքաղաքի Radisson Blu հյուրանոցում տեղի ունեցած զանգվածային միջադեպից հետո: Ուրբաթ օրը այնտեղ պայթել է մեկ միլիոն լիտր ծավալով հսկա «AquaDom» ակվարիումը, որում մոտ 1,5 հազար ձուկ է եղել։
Բեռլինի քաղաքապետի խոսքով՝ զգալի թվով զոհերից հնարավոր է եղել խուսափել միայն այն պատճառով, որ միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան։
Իշխանությունները փորձում են պարզել միջադեպի պատճառը։
Կարծիքներ