Տոկիոյում մեկնարկում է չորս առաջնորդների գագաթնաժողովը

Տոկիոյում մեկնարկում է չորս առաջնորդների գագաթնաժողովը

Երեքշաբթի օրը Տոկիոյում մեկնարկել է Քառակողմ անվտանգության երկխոսության (Quad) առաջնորդների դեմ առ դեմ երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում են Ճապոնիան, ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Ավստրալիան։ Գագաթնաժողովի բացման կադրերը ցուցադրվել են ազգային հանրային հեռուստատեսությամբ:

Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ Ճապոնիայի վարչապետը պնդել է, որ Ռուսաստանի գործողությունները «ուղիղ մարտահրավեր են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին» և ընդգծել, որ «նման իրադարձությունների կրկնությունը հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» չի կարող թույլատրվել։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզն իր ողջույնի խոսքում ընդգծել է քառյակի շրջանակներում համագործակցության կարևորությունը և նշել, որ Ավստրալիայի առաջնահերթությունները կլինեն տարածաշրջանի անվտանգությունը և կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարը, ինչը հատկապես կարևոր է կղզիների պետությունների համար: :

Հետևեք մեզ նաև Տելեգրամում