Բայդենը Կոլումբիան ներառեց ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցների թվում

Բայդենը Կոլումբիան ներառեց ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցների թվում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոլումբիային պաշտոնապես շնորհել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ գլխավոր դաշնակցի կարգավիճակ։

«Իմ լիազորությունների շրջանակում որպես նախագահ ես Կոլումբիան ներառում եմ ՆԱՏՕ-ից դուրս Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցների թվում»,- ասվում է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի հուշագրում, որը տարածել է Սպիտակ տունը երկուշաբթի օրը։

Կոլումբիային համապատասխան կարգավիճակ տրամադրելու մտադրության մասին Բայդենը հայտարարել էր մարտին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում