Օրենբուրգի մարզում տեխնիկական սպիրտի թունավորումից մահացածների թիվը հասնել է 30-ի
Օրենբուրգի մարզում տեխնիկական սպիրտի թունավորման հետեւանքով մահացել է 30 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային և տեղեկատվական քաղաքականության փոխնախարար Իննա Ավերկովայի խոսքերը:
Ավելի վաղ հայտնել էին 29 զոհի մասին:
Ավերկովան պարզաբանել է, որ 23 մարդ շարունակում է բուժվել հիվանդանոցներում, որից հինգը միացված են արհեստական շնչառության սարքերին: Ութ հիվանդ, ովքեր իրենց լավ են զգում, դուրս են գրվել և բուժումը կշարունակեն տանը:
Կարծիքներ