Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 615 տրանսպորտային միջոց
Փետրվարի 6-ին, ժամը 11։00-ից ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ձնաբքի հետևանքով Ալագյազ-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի խաչմերուկում կան արգելափակված ավտոմեքենաներ։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 615 տրանսպորտային միջոց և 1760 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Կարծիքներ