Մեքսիկայի հյուսիսում լրագրող է սպանվել
Երկուշաբթի օրը Մեքսիկայի հյուսիսում գտնվող Տիխուանա քաղաքում անհայտ անձինք գնդակահարել են ֆոտոլրագրող Մարգարիտո Մարտինեսին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Televisa հեռուստաալիքին։
Լրագրողը համագործակցում էր Cadena Noticias լրատվական պորտալի հանցագործությունների բաժնի հետ, սպանվել է իր տան մոտ։ Սպանության հնարավոր դրդապատճառների մասին տեղեկությունները չեն հրապարակվում։
Ավելի վաղ Մեքսիկայի արևելքում գտնվող Վերակրուս նահանգում մահացու վիրավորվել էր լրագրող Խոսե Լուիս Գամբոան։ Նախնական տվյալներով՝ նա ավազակային հարձակման զոհ է դարձել։
2018 թվականի դեկտեմբերից, երբ նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի գլխավորած կառավարությունը իշխանության եկավ, Մեքսիկայում սպանվել է տարբեր լրատվամիջոցների ավելի քան 40 աշխատակից։ Ըստ դատախազության, որը հետաքննում է խոսքի ազատության դեմ ուղղված հանցագործությունները, լատինամերիկյան երկրում աշխատող լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների ճնշող մեծամասնությունն անպատիժ է մնում։
Կարծիքներ