Դավիդ Սիլվան 3 տարվա պայմանագիր կկնքի «Լացիոյի» հետ
10 տարի անգլիական «Մանչեսթեր Սիթիում» անցկացրած եւ ազատ գործակալի կարգավիճակ ստացած 34-ամյա իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի իտալական «Լացիոյում»:
Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Լացիոն» 3 տարվա պայմանագիր է առաջարկել իսպանացի կիսապաշտպանին: Կողմերը մոտ են վերջնական համաձայնության գալուն:
«Լացիոյում» Դավիդ Սիլվան կստանա տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ:
Ավարտվող մրցաշրջանում Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» հետ բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, խփել 6 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։
2010թ․ աշխարհի ու 2008թ․ և 2012թ․ Եվրոպայի չեմպիոն Սիլվան 2010 թվականին իսպանական «Վալենսիայից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 28,7 միլիոն եվրոյով։ Այս ընթացքում նա դարձել է Անգլիայի քառակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի հնգակի գավաթակիր։
Կարծիքներ