Բեյրութում տեղի ունեցած պայթյունն ավերել է համաշխարհային հայտնիություն վայելող դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի արվեստանոցը (ֆոտո)
Մեծն կուտուրյե Էլի Սաաբի աշակերտը՝ Գրիգոր Ջաբոտյանը, որն աշխարհի ամենահաջողակ, երիտասարդ ու էլիտար դիզայներներից մեկն է, ցույց է տվել հզոր պայթյունի հետեւանքները, որը գրեթե կիսով ավերել է Բեյրութը՝ քաղաք, ուր ապրում ու աշխատում է դիզայները։
Հրապարակված կադրերում երեւում են ապակիների բեկորները, ոչնչացված հագուստն ու տեխնիկան։ Գրիգորն օգնության խնդրանքով դիմել է ամբողջ աշխարհին.
«Վնասի մասշտաբները սարսափելիորեն կործանարար են այն դեպքում, երբ Լիբանանի բնակիչներն աննախադեպ ֆինանսական ճգնաժամ են ապրում, որն առաջացել է COVID-19-ի հետեւանքով։ Մենք դիմում ենք ամբողջ աշխարհին, քանի որ, կառավությունը, ցավոք, անզոր է»։
Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան։ Նահանգապետի տվյալներով՝ վնասված է քաղաքի շենքերի կեսը, հիվանդանոցները գերբեռնված են տուժածների քանակի պատճառով։ Ըստ վերջին տվյալների՝ մահացել է 78 մարդ, տուժել՝ ավելի քան 4 հազարը։
Կարծիքներ