Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ռուսաստանի հետ Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, կողմերը քննարկել են իրավիճակը Ռուսաստանի հետ Ուկրաինայի սահմանին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտնել են Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունից։
«Ես շարունակում եմ խորապես անհանգստանալ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման կապակցությամբ: Մենք աջակցում ենք Ուկրաինայի կառավարությանը և կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին», - ասվում է Ուոլեսի հայտարարության մեջ: Նշվում է, որ Մեծ Բրիտանիան եւ ՆԱՏՕ-ն միասնական են Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության աջակցության հարցում։
Վերջերս արեւմտյան երկրներում, ինչպես նաեւ Կիեւում մեղադրանքներ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։
Կարծիքներ