Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան դիվանագետը սպառնացել է սեռական ոտնձգությունների ենթարկել ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքող հայ կանանց

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան դիվանագետը սպառնացել է սեռական ոտնձգությունների ենթարկել ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքող հայ կանանց։ Այս մասին հայտնում է Զարթոնք մեդիան։
Հայտարարության մեջ ասվում է.
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Ջեյհուն Նովրուզովը հրապարակայնորեն, բացահայտ և բազմիցս սպառնացել է սեռական ոտնձգությունների ենթարկել հայ կանանց, ովքեր բողոքում են Ադրբեջանի ագրեսիայի դեմ։ Բողոքի ակցիայի ժամանակ Նովրուզովը ճզմել ու ոտքերով տրորել է «Ալիևը ռազմական հանցագործությունների մեղավոր է» գրությամբ ցուցանակը։
Միջադեպի տեսանյութն՝ այստեղ։
Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 15-ին, Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առջեւ՝ կոչ անելով դադարեցնել խաղաղ բնակիչների անողոք ռմբակոծությունները։
Կարծիքներ