Երևանում ապամոնտաժվում են տարբեր օբյեկտների ապօրինի արտաքին գովազդային նյութերը
Երևանի կենտրոնում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գովազդային նյութերը։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոն վարչական շրջանի ֆեյբուքյան էջից։
Հիշեցնենք, որ մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն:
Կարծիքներ