ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, խոսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունների մասին, հրատապ համարել հայ ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է եվրոպացի պաշտոնյաների հստակ դիրքորոշման բարձրաձայնումը վերոնշյալ հարցերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի կարգավիճակի հարցին: Կողմերը քննարկել են ՀՀ-ում ներքին ժողովրդավարությանն առնչվող հարցեր:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է դարերի պատմություն ունեցող հայ-լեհական բարեկամական  հարաբերությունները: Պավել Չեպլակը հույս է հայտնել, որ երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունն էլ ավելի կխորանա:

ԱԺ նախագահի տեղակալը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-լեհական հարաբերությունների բարելավմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում