Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
ՀՀ կառավարությունից հայտնոմ են, որ այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, սա Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Առաջինը եղել է դեկտեմբերի 14-ին, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:
Կարծիքներ