Քաղաքացին դիմել է Քննչական վարչություն և հայտնել բնակարանի թալանի մասին
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ օգոստոսի 24-ին տեղի ունեցած դեպքի փաստով:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Լոռու մարզային քննչական վարչություն է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ 50-ամյա Գյուլնարա Ավետիսյանը և հայտնել, որ 1 օր առաջ Նարեկացի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարանից գողություն է կատարվել և ինքը ահազանգել էր ոստիկանություն:
Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկներ և նրանց այցից հետո ինքը հայտնաբերել է, որ իր բնակարանի ննջասենյակից գողացել են իրեն պատկանող ոսկյա զարդեր:
Աղբյուրի տեղեկություններով Լոռու մարզային քննչական վարչությունում և Ոստիկանության Տարոնի բաժնում Գ. Ա.-ն հայտնել է, որ գողացել են 1 մլն 500 հազար դրամի արժողության ոսկյա շղթա, 1000 ԱՄՆ դոլար արժողության 1 ոսկյա կանացի մատանի, 30 հազար դրամ արժողության 1 կանացի մատանի և 20 հազար դրամ արժողության 1 ոսկյա մատանի:
Տուժածը ոստիկանությունում և քննչական վարչությունում հայտնել է նաև, որ ինքը նշված գողության մեջ կասկածում է պարեկի:
Ըստ shamshyan.com-ի, կասկածյալը պարեկ Հրաչյա Հակոբյանն է:
Կատարվածի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:
Կարծիքներ