Ուկրաինայի ճգնաժամն անհանգստացնում է համաշխարհային հանրությանը. Բլինկեն
![Ուկրաինայի ճգնաժամն անհանգստացնում է համաշխարհային հանրությանը. Բլինկեն](https://freenews.am/uploads/images/image_750x_61f1871836dd6.jpg)
Ուկրաինայի շուրջ իրադրությունը վերաբերում է համաշխարհային հանրությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Այս ճգնաժամն Ուկրաինայից և անգամ Եվրոպայից շատ ավելի մեծ է, այն լրջորեն անհանգստացնում է համաշխարհային հանրությանն ու միջազգային արձագանքի կարիք ունի»,- Քուվեյթի ԱԳ նախարարի հետ բանակցությունների արդյունքով լրագրողների հետ հանդիպմանն ասել է Բլինկենը:
Նա տեղեկացրել է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ քննարկումների օրակարգում է եղել:
Կարծիքներ