Պերուի գլխավոր դատախազությունն ստուգում Է անցկացնում երկրի վարչապետի նկատմամբ
Պերուի գլխավոր դատախազությունը հայտնել Է երկրի կառավարության նախագահ Գիդո Բելիդո Ուգարտեի նկատմամբ ստուգում սկսելու մասին՝ ահաբեկչության կասկածանքով: Համապատասխան հետաքննությունն սկսել Է ահաբեկչության եւ մարդկության դեմ հանցագործությունների հարցերով հատուկ միջտարածաշրջանային դատախազությունը, ասված Է երկրի հսկողական մարմնի՝ օգոստոսի 11-ին հրապարակված հաղորդագրության մեջ:
Հետաքննության ֆիգուրանտ Է դարձել նաեւ Վլադիմիր Սեռոնը՝ «Ազատ Պերու» ձախ արմատական կուսակցության առաջնորդը, որի անդամ Է հանրապետության նախագահ Պեդրո Կաստիլիոն (քաղաքական գործիչը պաշտոնն ստանձնել Է հուլիսի վերջին): Ինչպես ճշտվում Է հաղորդագրության մեջ, հետաքննությունն սկսվել Է «Սենդերո լումինոսո» («Փայլատակող ուղի») ձախ արմատական կազմակերպության պարագլուխների հետ քաղաքական գործիչների կապերի մասին՝ մայիսին զանգվածային լրատվամիջոցներում հայտնված հրապարակումների առնչությամբ: Դատախազությունը պլանավորում Է հարցաքննել Բելդիոյին եւ Սեռոնին:
«Սենդերո լումինոսո»-ի ահաբեկչական գործունեության հետեւանքով Պերուում 1980 թվականին զոհվել Է 30 հազարից ավելի մարդ: Երկրին հասցված նյութական վնասը գնահատվում Է մոտավորապես 25 միլիարդ դոլար: 1992 թվականի սեպտեմբերին խմբավորման պարագլուխ Աբիմայել Գուսմանի կալանավորումից հետո այն սկսել Է կորցնել իր ազդեցությունը: Վերջին տարիներին ծայրահեղականների ոչ մեծ խմբեր շարունակել են հարձակումներ գործել պերուացի զինվորականների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա: «Սենդերո լումինոսո»-ի ահաբեկիչների վերջին ակցիաներից մեկն Է դարձել 14 քաղաքացիական անձանց սպանությունը մայիսի վերջին:
Դատաստանը կատարվել Է Կուսկոյի դեպարտամենտում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից երկու շաբաթ առաջ, որտեղ հաղթանակ Է տարել Կաստիլիոն: Ավելի վաղ Սեռոնը եւ Բելդիոն դարձել Էին փողերի լվացման եւ նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործի ֆիգուրանտներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ