Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 126 միլիոն թեստ են կատարել
Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 126 միլիոն թեստ, ապրիլի 19-ին հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունում:
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է ավելի քան 126 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Անցած օրը կատարվել Է 263 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի կասկածանքով բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 513,9 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ