Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 10-12 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 11-ին, 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 12-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները։
«Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 11-ի և 13-ի գիշերը կբարձրանա 3-5, 13-ի ցերեկը և 14-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երևան քաղաքում հունվարի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 11-12-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին սպասվում են տեղումներ:
Կարծիքներ