«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի

ՀՀ կառավարության օգոստոսի 6-ի նիստում «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի։
Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
Հիմնադրամի հիմնադրի անունից որպես պետական լիազոր մարմին հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Հիմնադրամը «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները։
Կարծիքներ