Դեսպան Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Արցախում Ադրբեջանի սադրիչ գործողությունները
Ս.թ. մարտի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ, FreeNews–ը տեղեկանում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից:
Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները, հրադադարի խախտման առ այսօր շարունակվող դեպքերը, ինչպես նաև Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողությունները։
Կարծիքներ