Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը անկախ չափերից, կրել են անհաջողություն. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահի դրությամբ ունենք հետեւյալ պատկերը. Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը անկախ չափերից, կրել են անհաջողություն.
Հայկական ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մասնավորապես հակառակորդի զոհերը գնահատվում են 350-360 զինծառայող, վիրավորները մոտ 600, խոցվել է 3 ուղղաթիռ, մոտավորապես 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա՝ տանկեր, ՀՄՄ-ներ եւ այլն, 1 «Սմերչ» կայան եւ 6 ԱԹՍ, որից 2-3-՝ կեսգիշերի սահմաններում:
Մարտական գործողությունները շարունակվում են: Ավելի շատ կիրառվբում է հրետանի: Նոր ստացա տեղեկություն, որ մարտերը սկսել են թեժանալ»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը ընդգծեց, որ մեր զինված ուժերը միշտ չէ, որ վարում են միայն պաշտպանական մարտեր:
Կարծիքներ