ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը

ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Ստրասբուրգ) մեծ պալատը, դիտարկելով ադրբեջանական կողմի բողոքը, ուժի մեջ է թողել մայիսի 20-ի որոշումը, որով Ադրբեջանի իշխանությունները մեղավոր են ճանաչվել Բաքվի բանտում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ապօրինի ձերբակալման, խոշտանգումների և սպանության փորձի համար: Դատարանը Բաքվին պարտավորեցրել է Լապշինին 30 000 հազար եվրո փոխհատուցում վճարել:

«Ուրախ եմ, որ Ստրասբուրգի դատարանն այդպիսի որոշում է կայացրել»,- Deutsche Welle-ին ասել է Ալեքսանդր Լապշինը՝ միաժամանակ տարօրինակ համարելով այն, որ Բաքուն դիմել է դատարան՝ գործը վերանայելու համար, քանի որ ՄԻԵԴ-ը, որպես կանոն, 99 տոկոս դեպքերում չի հրաժարվում իր ընդունած որոշումներից։

Նա նշել է, որ իր «հանցագործությունը» եղել է 2011 թվականին որպես զբոսաշրջիկ ԼՂՀ այցելելը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում