Կարգավորումներ՝ գնումների գործընթացում․ ԱԺ-ն ընդունեց oրինագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում են պետական գնումների պլանավորման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման կարգերը: Օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Գևորգ Պապոյանը: Այն ընդունվեց 77 «կողմ», 5 «դեմ» և 15 «ձեռնպահ» ձայներով: «Հիմնական նպատակը հանրային վերահսկողության իրականացնումն է գնումների գործընթացի հանդեպ: Օրենքի ընդունումից հետո գնման գործընթացին մասնակցած, բայց չհաղթած մասնակիցը կամ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը, ՀԿ-ները, որոնք մասնագիտացված են այդ գործընթացում, կկարողանան պայմանագրի կատարման, կառավարման շրջանակում հանրային հսկողություն իրականացնել բոլոր այն գնումների դեպքում, որտեղ բազային միավորը պայմանագրի գնի դեպքում գերազանցում է»,- նախագիծը ներկայացնելիս ասաց Գևորգ Պապոյանը:
Կարծիքներ