Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։
Օմսկում անցկացվող առաջնությունում Էթերի Տուտբերիձեի սանը կարճ և ազատ ծրագրերի արդյունքում հավաքեց 262,92 միավոր։
Անցած տարի Ադելիա Պետրոսյանը հաղթել էր 246,53 միավորով։
Արծաթե մեդալը նվաճեց Դարյա Սադկովան՝ 234,69 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակեց Ալինա Գորբաչովան՝ 223,92։
Կարծիքներ