Դեկտեմբերի 1-ից 7 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանը կպահանջվի արդեն ներկայացված 14-օրյա թեստի ժամկետը լրանալուց հետո
Դեկտեմբերի 1-ից աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս պարտադիր կլինի յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Այդ պարտականությունը պետք է առաջանա այն ժամանակ, երբ կլրանա աշխատողի կողմից արդեն իսկ աշխատավայր ներկայացրած 14-օրյա գործողության ուժ ունեցող ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ժամկետը:
Կարծիքներ