Հնդկաստանում հետիոտնային կամրջի փլուզման հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ

Հնդկաստանում հետիոտնային կամրջի փլուզման հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ

Ավելի քան 20 մարդ տուժել է Հնդկաստանի կենտրոնական Մահարաշտրա նահանգի երկաթուղային կայարանում կամրջի մի մասի փլուզման հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է India Today հեռուստաալիքը ։

Նրա խոսքով՝ Բալխարշահ կայարանում կառույցի փլուզումը տեղի է ունեցել կիրակի ուշ երեկոյան այն պահին, երբ ուղեւորները երկաթուղային մի հարթակից մյուսն էին շարժվում։ Մարդիկ կամրջից մոտ 20 մետր բարձրությունից ընկել են ռելսերի վրա։ Ութ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում